
Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրանական նավի վրա հարձակումը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ՝ քննարկելով իրանական քաղաքացիական նավի հետ կապված վերջին միջադեպը։
X սոցցանցում գրառման մեջ Սիբիհան նշել է, որ զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ և եղել է «անկեղծ»։
Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավի դեմ հարվածը, ուղղված են եղել բացառապես «ռուսական ագրեսիայից երկրի պաշտպանությանը» և նպատակ չեն ունեցել վնաս հասցնել քաղաքացիական նավերին կամ մարդկանց։
Սիբիհան նաև կոչ է արել Իրանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման․ նրա խոսքով՝ Ռուսաստանն է կրում ամբողջ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի, սադրանքների և դրանց հետևանքով արձանագրված զոհերի համար։
Հիշեցնենք՝ Թեհրանը մեղադրել է Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման համար։


