
Հուսանք՝ Իրան-ԱՄՆ բանակցություններն այսօր լավ լուրով կավարտվեն․ Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններն այսօր լավ լուրով կավարտվեն։
Ֆիդանը նշել է, որ քննարկումներ են ընթանում՝ ինչ մեխանիզմով, ինչ եղանակով և ինչ ժամկետով է Հորմուզի նեղուցը բացվելու։
«Կարևոր է, որ անցումային շրջանի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի։ Նավթի մատակարարումները պետք է շարունակվեն՝ համաշխարհային նավթի և էներգակիրների գների աճը կանխելու համար։ Բացի այդ, դա հիմք կստեղծի երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ անցումային շրջանի համար քննարկվում է 60-օրյա ժամանակահատված։
«Եթե այդ 60 օրվա ընթացքում հարցերը կարգավորվեն, կողմերը կարող են հասնել մշտական համաձայնության», – ասել է Ֆիդանը։


