07 Օգս
2026
35° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սկզբից ևեթ իրենք փորձել են հենց Վեհափառի նկատմամբ ինչ-որ քայլեր անել, իրենց ինչ-որ աներազելի իրավունքներ են վերապահել․ Հրայր Սարկավագը՝ Վեհափառի դեմ գործի մասին

Սկզբից ևեթ իրենք փորձել են հենց Վեհափառի նկատմամբ ինչ-որ քայլեր անել, իրենց ինչ-որ աներազելի իրավունքներ են վերապահել․ Հրայր Սարկավագը՝ Վեհափառի դեմ գործի մասին

Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը և հայկական արժեքները։ Դուք արդեն տեսել եք, թե որքան կառույցներ են ոտնահարվում, և ամեն տեղ ուզում են իրենց ձեռքը դնել՝ իրենց նպատակներին հասնելու համար․ այսօր Էջմիածնի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Սարկավագը՝ անդրադառնալով Վեհափառի ու 6 եպիսկոպոսների գործով մեկնարկելիք դատական նիստին։

«Որքան էլ փորձեն ասել, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անել, բացառվում է բարենորոգում, երբ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ ինչ-որ թվացյալ բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Հրայր Սարկավագը՝ հավելելով․ «Սկզբից ևեթ իրենք փորձել են հենց Վեհափառի նկատմամբ ինչ-որ քայլեր անել, իրենց ինչ-որ աներազելի իրավունքներ են վերապահել, բայց փորձը ցույց է տվել, որ իրենց հաջորդական քայլերը հետևյալն են եղել, այսինքն՝ այն սրբազանները, որոնք անմիջապես Վեհափառի կողքին էին, որոնք հեղինակություն են, հենց իրենց են սկսել սկզբից վնասել, և հիմա արդեն փորձում են Վեհափառին վնասել»։

Ըստ նրա՝ Հայոց եկեղեցին շատ-շատ փորձություններ է հաղթահարել, ցավալի է անշուշտ, որ այս անգամ փորձությունը հենց հայ ազգի միջից է, բայց Եկեղեցին Աստծո օրհնությամբ է գործում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026