
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվե անցկացնելու մասին․ Գալուզին
Հայաստանը պետք է որոշում կայացնի ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու հարցով ազգային հանրաքվե անցկացնելու վերաբերյալ մինչև 2026 թվականի դեկտեմբերը, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվի Երևանի վերաբերյալ հնարավոր հետագա քայլերի հարցը․ ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ակնհայտ է, որ եթե հանրաքվեի կոչ մինչ այդ պահը չհնչեցվի, առաջնորդները հաշվի կառնեն այս փաստը՝ հետագա համատեղ քայլերը որոշելիս», – նշել է նա։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ խոսում է այդ երկրում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ հնարավորինս շուտ, բայց առանց կոնկրետ ամսաթիվ նշելու»։
«Արդեն հայտարարվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի դեկտեմբերյան նիստի ժամանակ, երբ պետությունների ղեկավարները պարտավոր կլինեն զեկույց ներկայացնել 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ Հայաստանի համար», – հայտարարել է Գալուզինը։


