13 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այստեղ աշխատելը «կյանքի պատիվն ու արկածն է եղել»․ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը լքում է պաշտոնը

Այստեղ աշխատելը «կյանքի պատիվն ու արկածն է եղել»․ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը լքում է պաշտոնը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն օգոստոսի վերջին կհեռանա իր պաշտոնից. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Լևիթը, ում Թրամփն անվանել է իր «ամենահուսալի օգնականներից մեկը», որոշել է հրաժարական տալ, որ ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի և փոքր երեխաների հետ։ Նախագահը սոցիալական ցանցերում գրել է, որ «լիովին հասկանում և հարգում է այս որոշումը»։

«Քերոլայնն այժմ կլինի իմ գլխավոր արտաքին խորհրդականներից մեկը և ազդեցիկ ձայն Հանրապետական կուսակցությունում», – գրել է Թրամփը։

Լևիթը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարին։ 27 տարեկանում նա դարձել է ամերիկյան վարչակազմի պատմության մեջ ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը։ Դեռևս հայտնի չէ, թե ով կհաջորդի նրան։

Լևիթը համարվում է MAGA (Make America Great Again) շարժման ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը, որը միավորում է Թրամփի կողմնակիցներին։

Լևիթը X սոցիալական ցանցերում գրել է, որ Սպիտակ տանն աշխատելը «կյանքի պատիվն ու արկածն է եղել»։

«Մայր լինելը, նորածին երեխա մեծացնելը և միաժամանակ աշխարհի ամենապահանջված աշխատանքներից մեկում աշխատելը, մեղմ ասած, իմ կյանքի ամենաարժեքավոր և ամենաբարդ շրջանն է եղել», – գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026