14 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով

Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով

Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ։ Այն նաև ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ չնայած հոգու խորքում գիտակցում է, որ երբեք չի ընդունվի ԵՄհայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ նաև Ռուսաստանի հետ, քանի որ մենք ունենք բազմաթիվ տնտեսական նախագծեր. մենք շատ ընդհանրություններ ունենք մեր պատմության մեջ՝ Կովկասը, Սև ծովը։ Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է Սև ծովի կայունությամբ»,- ասել է նա։

«Հիմա մեր թուրք գործընկերները կրկին խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ համաձայնության գալ, որպեսզի նավագնացությունը չդառնա հարձակման թիրախ։ Բայց մենք չենք սկսել դա»,- հավելել է նախարարը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026