
Կրեմլը բացառել է Ուկրաինայի հետ հակամարտության սառեցումը շփման գծով
Ռուսաստանի դիրքորոշումը բացառում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սառեցման հնարավորությունը շփման գծի երկայնքով, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա»,- «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է Ուշակովը։
Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում արտասահմանյան երկրների առաջարկին՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը սառեցնել ներկայիս շփման գծով։


