
ԱՄՆ վարչակազմի ձախողված քաղաքականության ինտենսիվացումը միայն կհանգեցնի հետագա պարտությունների և թշնամանքի․ Արաղչի
Իրանի դեմ ԱՄՆ նախագահի հայտարարած «ջախջախիչ» տնտեսական գործողությունը Սպիտակ տան կողմից Միացյալ Նահանգների ներսում առկա ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է․ գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X հարթակում։
«Այդ ծրագիրն ԱՄՆ-ի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքից և արագ աճող տոկոսային ծախսերից ուշադրությունը շեղելու փորձ է», – գրել է նա։
Նախարարը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի ձախողված քաղաքականության ինտենսիվացումը միայն կհանգեցնի հետագա պարտությունների և իրանցիների կողմից հետագա թշնամանքի։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի «տնտեսական ահաբեկչությունը» սպառնալիք է համաշխարհային տնտեսության և աշխարհի երկրների ինքնիշխանության համար։


