
Իրանը գաղտնի առաջարկ է արել Իրաքին
«Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը հաղորդել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ Իրաք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։
Ղալիբաֆն Իրաքի իշխանություններին ներկայացրել է մի շարք գաղտնի առաջարկներ, որոնք ուղղված են Բաղդադի կառավարության և Թեհրանի հետ կապված զինված խմբավորումների միջև ուղիղ բախումների կանխարգելմանը։
Առաջարկությունները ներառում են խմբավորումների կողմից ծանր զենքի օգտագործման դադարեցում, զենքի մի մասի ժամանակավոր տեղափոխում Իրան, մինչև քաղաքական համաձայնության հասնելը։
Ղալիբաֆի ծրագիրը, ըստ տեղեկությունների, նախատեսում է նաև Թեհրանի հետ կապված ուժերի վերակազմակերպում և մարզում։


