
Tesla-ն Չինաստանում մոտ 3 մլն ավտոմեքենա է հետ կանչել․ ի՞նչն է պատճառը
Tesla-ն Չինաստանում մոտ 3 մլն ավտոմեքենա է հետ կանչել՝ դռների բռնակների գույնի պատճառով․ գրում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ ռնակների գույնը չափազանց նման է սրահի գույնին, ինչի հետևանքով վթարի դեպքում կարող է դժվար լինել արագորեն գտնել և բացել դուռը։
Tesla-ն նախատեսում է էլեկտրամեքենաների, այդ թվում՝ Model 3, Model Y, Model S և Model X մոդելների վրա տեղադրել գունավոր նախազգուշացնող պիտակներ
Հետկանչը վերաբերում է շուրջ 3 մլն մեքենայի։
Նշենք, որ սա Չինաստանում Tesla-ի ամենախոշոր հետկանչն է։


