28 Օգս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում

Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում

Իրանը կարող է վնասել ԱՄՆ տնտեսական շահերին Մերձավոր Արևելքում, եթե պատժամիջոցների ճնշումը ուժեղանա․ նախազգուշացրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։

«Եթե ԱՄՆ-ն մեծացնի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը, մենք կպատասխանենք հակազդեցություններով, որոնք կազդեն տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա», – նշել է նա լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սակայն Ռեզաին չի մանրամասնել, թե ինչ հակազդեցությունների մասին է խոսքը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանին ուղղված տնտեսական ճնշման անցումը ցույց է տալիս, որ հակամարտության լուծման ռազմական մոտեցումը սահմանափակ արդյունքներ է տալիս։

Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում չի պլանավորում նոր հարվածներ հասցնել Իրանին և մտադիր է կենտրոնանալ Թեհրանի նկատմամբ ճնշման այլ միջոցների, այդ թվում՝ պատժամիջոցների վրա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ