16 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի և «զգացմունքային» է․ Լավրով

Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի և «զգացմունքային» է․ Լավրով

Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի և «զգացմունքային» է. նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ին կոնցեսիոն հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։

«Դրա փոխարեն նրանք հրապարակավ հայտարարում են, որ դա «իրենցն» է, և որ մենք նրանց պարտք ենք 2 միլիարդ», - նշել է Լավրովը։

«Ես հասկանում եմ, որ սա մեր քաղաքացիների մոտ հույզեր է առաջացնում՝ բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից։ Ես բացառություն չեմ», - հավելել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ