
Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից
Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունից։ Նա կորցրել է հունվարից ի վեր քաղաքացիների շրջանում աստիճանաբար ձեռք բերած վստահության ողջ պաշարը։ Այս մասին վկայում են CSA ընկերության կողմից Le Journal du Dimanche թերթի պատվերով անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքները։
Հարցմանը, որին մասնակցել է 1000 ֆրանսիացի, պետության ղեկավարի վարկանիշը նվազել է 7 տոկոսային կետով։ Այժմ Մակրոնի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների միայն 21%-ը, մինչդեռ 79%-ը դժգոհ է նախագահի վարած քաղաքականությունից։
Ինչպես նշում է պարբերականը, նախագահը կորցրել է իր ողջ վարկանիշը, որը այս տարվա հունվարից ի վեր աստիճանաբար ձեռք էր բերել։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ դժգոհությունն աճել է նույնիսկ նրա հիմնադրած «Վերածնունդ» կուսակցության աջակիցների շրջանում։


