
Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա
Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հավանական ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ. հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան` Արևելյան տնտեսական ֆորումում։
«Եթե Հայաստանը հանկարծ վիզաներ ներդնի, դա չի անի մեր դեմ, կանի իր սեփական քաղաքացիների դեմ», – նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ այս որոշումը կազդի նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք մեծ թվով ազգականներ ունեն Հայաստանում։


