04 Սեպ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի կողմից ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը չի զսպի իրեն․ ՊՆ նախարար

Իրանի կողմից ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը չի զսպի իրեն․ ՊՆ նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը չի զսպի իրեն՝ Իրանի կողմից հարձակման դեպքում և այլ թիրախների շարքում հարվածներ կհասցնի Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտներին։

Նա այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ Ռոշ Հաշանա տոնի՝ հրեական Նոր տարվա կապակցությամբ։

«Մենք տեսնում ենք նշաններ, որ Իրանի վրա ուժեղ տնտեսական ճնշումը և ապստամբության ու ռեժիմի փլուզման վախը կարող են նրանց դրդել հուսահատ միջոցների», – պնդել է Կացը։

Քննարկելով Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակման հնարավորությունը, նախարարը սպառնացել է կոշտ պատասխան միջոցներով։ «Իրանի հարձակումն Իսրայելի վրա կազատի մեզ ցանկացած զսպումից. մենք կհարվածենք բոլոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներին, և կվերադարձնենք և կվերադարձնենք Իրանը քարե դար և խավար», – հայտարարել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ