07 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր նպատակն է «Միջին միջանցքը» դարձնել ավելի արագ, ավելի հուսալի և ավելի կանխատեսելի․ Կոբախիձե

Մեր նպատակն է «Միջին միջանցքը» դարձնել ավելի արագ, ավելի հուսալի և ավելի կանխատեսելի․ Կոբախիձե

«Միջին միջանցքի» հաջողությունը և դրա ներուժի լիարժեք օգտագործումը կախված է նրանից, թե որքան արդյունավետ կարող ենք ինտեգրել մեր ենթակառուցվածքներն ու տրանսպորտային համակարգերը: Նման համագործակցության լավ օրինակ է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը կառուցվել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերով և լիովին գործարկվել հունիսից․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն Բաթումում կայացած Միջազգային ծովային ֆորումում:

Նրա խոսքով՝ նպատակն է «Միջին միջանցքը» դարձնել ավելի արագ, ավելի հուսալի և ավելի կանխատեսելի:

«Դրա համար անհրաժեշտ են համակարգված գործողություններ և սևծովյան տարածաշրջանի հետ կապերի հետագա ամրապնդում», – հավելել է Կոբախիձեն:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ