
Իրանը երկարաձգում է հակամարտությունը՝ ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակի հույսով․ Թրամփ
Իրանը փորձում է երկարաձգել հակամարտությունը Միացյալ Նահանգների հետ՝ հույս ունենալով, որ դեմոկրատները կվերադառնան իշխանության, քանի որ նրանք փաստացի թույլ կտան Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ազատվեն ինձնից, քանի որ կարծում են, որ դեմոկրատները փաստացի թույլ կտան իրենց ունենալ միջուկային զենք։ Նրանք միջուկային զենք չեն ունենա», – հայտարարել է Թրամփը Fox News-ի հետ զրույցում։
Նա վերահաստատել է իր որոշումը՝ դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (JCPOA):
«Ես չեղյալ եմ հայտարարել ամենավատ համաձայնագիրը, որ ես երբևէ տեսել եմ՝ Օբամայի միջուկային համաձայնագիրը՝ JCPOA-ն։ Ի՜նչ սարսափելի համաձայնագիր։ Դա ճանապարհ էր դեպի միջուկային զենք», – պնդել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո, և հնարավոր է՝ նույնիսկ դրանցից առաջ։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին, որի ընթացքում կվերընտրվեն Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։


