14 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում իրավիճակը զարգանում է ճիշտ ուղղությամբ․ ամերիկացի դիվանագետ

Հարավային Կովկասում իրավիճակը զարգանում է ճիշտ ուղղությամբ․ ամերիկացի դիվանագետ

Հարավային Կովկասում իրավիճակը զարգանում է ճիշտ ուղղությամբ, և Վաշինգտոնը կշարունակի նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

«Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը», – նշել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը նշում է տարածաշրջանում խաղաղության գործընթացում զգալի առաջընթացը, որը գրանցվել է Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած հանդիպումից հետո։

«Մենք իսկապես գոհ ենք այս ընթացքում ձեռք բերված առաջընթացից։ Հետևաբար, մենք գնահատում ենք Հարավային Կովկասում իրավիճակը որպես հստակորեն ճիշտ ուղղությամբ զարգացող»,- նշել է Քարլոնը։

Նա ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու հարցում, այդ թվում՝ բարգավաճմանն ուղղված նախագծերի միջոցով։ Քարլոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շարունակական փոխայցեր՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու իրենց ջանքերի շրջանակում։ Նրա խոսքով՝ նման փոխայցերը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործընթացի մի մասն են։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ