15 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մատենադարանում անձամբ տեսա հայկական մշակութային ժառանգության անհավանականորեն հարուստ պատմական հետքը․ Մագդալենա Գրոնո

Մատենադարանում անձամբ տեսա հայկական մշակութային ժառանգության անհավանականորեն հարուստ պատմական հետքը․ Մագդալենա Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հանդիպել է Արցախից տեղահանված հայերի հետ, ինչի մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Երևանում նաև հնարավորություն ունեցա կրկին շփվելու Ղարաբաղից տեղահանված հայերի խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսելու նրանց իրավիճակի և մտահոգությունների մասին», – գրել է նա։

Գրոնոն խոսել է նաև Մատենադարան այցի մասին․
«Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան» կատարած այցը հնարավորություն տվեց անձամբ տեսնելու հայկական մշակութային ժառանգության անհավանականորեն հարուստ պատմական հետքը, այդ թվում՝ հակամարտության նախկին գոտիներից»։

Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի իր աշխատանքը՝ հաջակցություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։

Մատենադարանում անձամբ տեսա հայկական մշակութային ժառանգության անհավանականորեն հարուստ պատմական հետքը․ Մագդալենա Գրոնո

Ռազմագերիներ   Ռազմագերիներ