
Ֆրանսիան ավելացնում է ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի քանակը
Ֆրանսիայի իշխանությունները կանխատեսում են, որ ռազմական արդյունաբերության ընկերությունները մինչև 2030 թվականը կկարողանան աշխատանքի վերցնել 100․000 մարդու․ գրում է Le Figaro-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ֆրանսիայի աշխատանքի նախարար Ժան-Պիեռ Ֆարանդուն հաստատել է համապատասխան զբաղվածության ծրագիր՝ France Travail կազմակերպության աջակցությամբ, որն աշխատանքի բորսա է։ Լրատվամիջոցը պարզաբանում է, որ կազմակերպության շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ թոշակառու գեներալի գլխավորությամբ։
Իշխանությունները պատրաստում են 15․000 ուսումնական ծրագիր, որոնք հարմարեցված են պաշտպանական ոլորտի կարիքներին։ Թերթը հիշեցնում է, որ դեռևս օգոստոսի սկզբին աշխատանքի նախարարն առաջնահերթություն էր տվել երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրելուն և փորձառու աշխատողների համար աշխատատեղերի պահպանմանը՝ նրանց հմտությունները շուկայի կարիքներին հարմարեցնելով, մասնավորապես՝ «ատոմային էներգիայի, էկոլոգիական անցման և ռազմական արդյունաբերության» ոլորտներում։


