
Մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գրում է «Ակոսը»։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլում սեպտեմբերի 19-ին։
Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Կիրակոսյանի մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։


