20 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին

Ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12.18-ին, ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևանյան խճուղում հարսանեկան շարասյան ավտոմեքենայից կրակոցի ձայն է լսվել․ հայտնում են Ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախնական տվյալներով գազային ատրճանակից օդ է կրակել Կոտայքի մարզի Բուժական գյուղի 39-ամյա բնակիչը։

Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ