22 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը 7 օրվա ընթացքում, եթե Միացյալ Նահանգները համաձայնի Իրանի պայմաններին

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը 7 օրվա ընթացքում, եթե Միացյալ Նահանգները համաձայնի Իրանի պայմաններին

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը «7 օրվա ընթացքում», եթե Միացյալ Նահանգները համաձայնի Իրանի պայմաններին. ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ Թեհրանի դիրքորոշումն արդեն իսկ փոխանցվել է Վաշինգտոնին։

Իրանական կողմի տվյալներով՝ Թեհրանի պահանջները, ի թիվս այլնի, ներառում են իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը, որը Միացյալ Նահանգները շարունակում է պահպանել։

Թեհրանը մտադիր է օգտագործել այս շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը՝ միջնորդ երկրների հետ խորհրդակցելու նպատակով։

Պաշտոնյան բացառել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հավանականությունը, սակայն նշել է, որ համաձայնագրի հասնելու ուղղությամբ առաջընթաց դեռ հնարավոր է։

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Քաթարի միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին են փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին։ Ռեզային հայտնել էր, որ Իրանի պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, իրանական սառեցված ակտիվների ապասառեցում և ծովային շրջափակման վերացում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ