
Բալթյալ երկրները Եվրահանձնաժողովից 500 միլիոն եվրո են խնդրել՝ իրենց օդային տարածքը խախտող ԱԹՍ-ների դեմ պայքարի համար
Լիտվան, Լատվիան և Էստոնիան Եվրահանձնաժողովից 500 միլիոն եվրո են խնդրել՝ իրենց օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի իրենց համակարգը հզորացնելու համար։
Այս մասին LRT-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
Նա հավելել է, որ երեք երկրների պաշտպանության նախարարները ֆինանսավորման համատեղ դիմում են ստորագրել։
Կաունասը հայտարարել է, որ Բալթյան երկրները պլանավորում են արհեստական բանականության միջոցով միասնական համակարգում ինտեգրել անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, ճանաչման և չեզոքացման հնարավորությունները։


