
Դիզելային վառելիքի գները Եվրոպայում հասել են ռեկորդային մակարդակի
Դիզելային վառելիքի միջին գինը Եվրամիությունում հասել է 2.23 եվրոյի մեկ լիտրի համար՝ սահմանելով նոր ռեկորդ։ Այս մասին հայտնել է AFP-ն, որը վերլուծել է Եվրահանձնաժողովի տվյալները։
Վերլուծության համաձայն՝ ընդհանուր ռեկորդից բացի, վառելիքի գները հասել են նաև ռեկորդային բարձրակետերի ԵՄ 19 երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ Դիզելային վառելիքն ամենաթանկն է Դանիայում և Ֆինլանդիայում (երկուսն էլ՝ 2.56 եվրո մեկ լիտրի համար)։ Նրանք առաջ են անցնում Գերմանիայից (2.46 եվրո)։ Այս երկրներին հաջորդում են Բելգիան և Ֆրանսիան (երկուսն էլ՝ 2.40 եվրո մեկ լիտրի համար), իսկ Իտալիան եզրափակում է առաջին քառյակը, որտեղ գնորդները ստիպված կլինեն վճարել մոտ 2.30 եվրո մեկ լիտրի համար։
Ավելի վաղ Իտալիայի Unem արհմիության նախագահ Ջաննի Մուրանոն, ով ներկայացնում է վառելիքի խոշոր մատակարարներին և բենզալցակայանների սեփականատերերին, բացատրել էր, որ Եվրոպայում վառելիքի բարձր գները պայմանավորված են մի շարք գործոններով, այդ թվում՝ Ռուսաստանից նավթամթերքի մատակարարման անկմամբ։


