
Երեք մարդու կյանք խլած վերամբարձ կռունկի ընկնելու դեպքի մասով վարույթ է նախաձեռնվել
Երևանի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտ շինաշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի վնասվելու ընկելու դեպքի մասով (ինչը երեք անձի կյանք է արժեցել) քրգործ է հարուցվել․ ABC Media-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է երեք դրվագով և վերաբերում է շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելուն»,- փոխանցում են ՔԿ-ից։


