
ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջը ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրամիությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին դադարեցնել ռուսական գազի ներմուծումը․ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
Նա նշել է, որ չորս տարի առաջ Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել ԵՄ-ին էներգետիկ ոլորտում։
«Չորս տարի առաջ Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել մեզ։ Այդ ժամանակ մեր գազի ներմուծման 45%-ը գալիս էր Ռուսաստանից։ Գրեթե մեկ գիշերվա ընթացքում այդ ներմուծման մեծ մասը դադարեց։ Այնուամենայնիվ, Եվրոպան մնաց միասնական և այս իրավիճակից դուրս եկավ ավելի ուժեղ», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ը դիվերսիֆիկացրել է իր գազի մատակարարումները և զգալիորեն արագացրել է մաքուր էներգիայի ոլորտում ներդրումները։
«Այսօր մեր ներմուծման մեջ ռուսական գազի բաժինը 45%-ից նվազել է մինչև 12%։ Մինչև հաջորդ տարվա ավարտը մենք այն կնվազեցնենք՝ հասցնելով զրոյի», - ընդգծել է նա։
Նշենք, որ 2026 թվականի սկզբին ԵՄ-ն ընդունել է կանոնակարգեր, որոնք նախատեսում են ռուսական գազի ներմուծման փուլային դադարեցում։ ԵՄ պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել մինչև 2026 թվականի վերջը, իսկ խողովակաշարային գազի ներմուծումը նախատեսվում է դադարեցնել ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբերի 30-ը։
https://www.eurointegration.com.ua/rus/news/2026/10/6/7247029/


