07 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրազդանում դպրոցի նախկին տնօրենի որդին դանակահարել է նախկին փոխոստիկանապետի որդուն․ պատճառը հին «վրեժն» է

Հրազդանում դպրոցի նախկին տնօրենի որդին դանակահարել է նախկին փոխոստիկանապետի որդուն․ պատճառը հին «վրեժն» է

Հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Հրազդանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։

Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։

Նախնական տեղեկություններով՝ Ա․ Աղասարյանի հայրը նախկինում աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, իսկ նրան դանակահարած Գ․ Ղազարյանը  Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի տղան է, իսկ Հրազդանում էլ տեղեկատվություններ են տարածվել, որ վիճաբանություն-դանակահարության պատճառն այն է, որ Աղասարյանի հայրն աշխատանքից ազատել է տվել Գ․ Ղազարյանի մորը, փոխարենը դպրոցի տնօրեն է նշանակվել Ա. Աղասարյանի քույրը՝ Նարինե Աղասարյանը»,- նշում է հաղորդագրությունում։

©

Ռազմագերիներ   Ռազմագերիներ