14 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատախազությունը գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել նաև Աղվան Վարդանյանին․ ի՞նչ են պահանջում ընդդիմադիր պատգամավորից

Դատախազությունը գույքի բռնագանձման պահանջ է ներկայացրել նաև Աղվան Վարդանյանին․ ի՞նչ են պահանջում ընդդիմադիր պատգամավորից

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ, 1 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները, 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ