
Կրակոցներ՝ Արագածոտնում. տանտերը փորձել է վնասազերծել գողին, վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, երևանյան հիվանդանոցներից մեկում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է հրազենային վնասվածքով հոսպիտալացված տղամարդ․ գրում է shamshyan.com-ը։
«Գիշերը հիվանդանոցից Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով տղամարդ է հոսպիտալացվել։
Համայնքային ոստիկանները պարզել են՝ վիրավորը, որ ժամեր անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ծերուն Հ-ն է։
Նախնական տեղեկություններով՝ մահացածը գողություն անելու նպատակով Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, տանտերը նկատել է, ինչի ժամանակ էլ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, ով հրազենային վնասվածք է ստացել»,- նշում է լրատվամիջոցը։


