
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող առաջին լցանավը վաղը կմեկնի Միացյալ Նահանգներ․ Նովակ
40․000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող առաջին լցանավը վաղը կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը․ հայտնում է ТАСС-ը։
«Հետագա բեռնափոխադրումներն անպայման կհետևեն։ Ըստ երկու առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնության՝ մենք կբավարարենք Միացյալ Նահանգների կարիքները մեր հնարավորությունների սահմաններում», - նշել է նա։
Նովակի խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացը գտնվում է վերջնական փուլում։
Նա հավելել է, որ մինչև տարեվերջ այլ երկրներ, ոչ միայն Միացյալ Նահանգները, ևս կկարողանան ստանալ ռուսական դիզելային վառելիք, իսկ Մոսկվան կարող է լիովին վերականգնել դիզելային վառելիքի արտահանման ծավալները։


