
«Սրբազան պայքար»-ի գործով յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում․ Աբրահամյան
«Սրբազան պայքար»-ի գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում․ գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նաև սրանով է պայմանավորված, որ այս ամենին զուգահեռ տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը հաճախ հետաձգվում են:
Իշխող ռեժիմը լավ գիտի, որ այս մարդիկ չեն կատարել իրենց վերագրվող հանցագործությունները, սակայն խնդիր ունի գործը երկար-բարակ ձգելու, որպեսզի գործով անցնող անձանց քաղաքական, հասարակական ակտիվությունը առավելագույնս սահմանափակվի:
Մի կողմից՝ պետության մսխվող ռեսուրսներն են, մյուս կողմից՝ տարբեր զրկանքներ կրող, սակայն չհանձնվող մարդիկ»,- գրել է նա։


