23 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգություն Հորդանանում. անհայտ անձինք հուղարկավորության ժամանակ կրակ են բացել եկեղեցում․ կան զոհեր

Ողբերգություն Հորդանանում. անհայտ անձինք հուղարկավորության ժամանակ կրակ են բացել եկեղեցում․ կան զոհեր

Հորդանանի հարավում գտնվող Էլ-Քարաք նահանգի Համուդ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ գրում է CNN-ը:

Զինված անհայտ անձինք հարձակվել են տեղի քրիստոնեական եկեղեցիներից մեկի վրա և կրակ բացել ներկաների ուղղությամբ: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ եկեղեցում ընթանալիս է եղել հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություն, այդ իսկ պատճառով ներսում մեծ թվով մարդիկ են եղել:

Պաշտոնական և տեղական լրատվամիջոցների նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, իսկ տասնյակից ավելի քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի վայրում աշխատում են Հորդանանի անվտանգության ուժերն ու իրավապահ մարմինները: Իրականացվում են օպերատիվ-հետախուզական հատուկ գործողություններ՝ հարձակվողներին նույնականացնելու և նրանց վնասազերծելու ու ձերբակալելու ուղղությամբ:

Արտակարգ պատահարի դրդապատճառները դեռևս անհայտ են, որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ