26 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ունի ներքին խնդիրներ, և Բաքուն հետևում է գործընթացին․ Բայրամով

Հայաստանն ունի ներքին խնդիրներ, և Բաքուն հետևում է գործընթացին․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտի վերաբերյալ Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ադրբեջանցի նախարարը նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է այդ հայտարարություններին և հաշվի է առնում դրանք։

«Ադրբեջանը ցուցադրեց իր բարի կամքը Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի շոշափելի արդյունքները։ Սակայն Հայաստանն ունի ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար», - հայտարարել է Բայրամովը։

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն։

Նախարարը նշել է, որ Նիդեռլանդներն աջակցում է վստահության կառուցմանն այս ոլորտում։

«Երկարատև խաղաղության հասնելը կբացի նոր տնտեսական հնարավորություններ տարածաշրջանում», - նշել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ