
2 ադրբեջանցի է կալանավորվել Մոսկվայի էներգետիկ օբյեկտի և ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ պլանավորելու կասկածանքով
Երկու ադրբեջանցի է կալանավորվել Մոսկվայի էներգետիկ օբյեկտի և ՀՕՊ համակարգի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումներ պլանավորելու համար․ գրում է «Медиазона»-ն։
Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) «ահաբեկչական համայնքին մասնակցելու» հոդվածով քրեական գործ է հարուցել 1991 և 1998 թվականներին ծնված երկու տղամարդու նկատմամբ։
Քննության վարկածով՝ նրանք հարվածային FPV դրոնների միջոցով հարձակումներ են նախապատրաստել էներգետիկ օբյեկտի և Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության «առանցքային տարրերից մեկի» վրա։
ԱԴԾ-ն ձերբակալվածներին բնութագրել է որպես «ծնունդով Անդրկովկասից»՝ առանց նշելու նրանց քաղաքացիությունը։
«Медиазона»-ն տեղեկացել է, որ կասկածյալներն ադրբեջանցիներ են՝ 34-ամյա Սեյդաղ Չարկասովը և 28-ամյա Ռուսլան Բաբաևը։


