27 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան հատուկ նշանակության ուժերին նախապատրաստում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը․ Bild

Գերմանիան հատուկ նշանակության ուժերին նախապատրաստում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը․ Bild

Գերմանիան իր զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներին նախապատրաստում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ վկայակոչելով բրիգադի հրամանատար Անդրեաս Քյունեին։

«Մենք կենտրոնանում ենք կոնկրետ հակառակորդի՝ Ռուսաստանի դեմ»,- թերթին ասել է Քյունեն։

Նրա խոսքով՝ հատուկջոկատայիններին պատրաստում են երկարատև գործողություններ իրականացնելու համար։ Վարժանքների ընթացքում նրանք սովորում են դիմակայել տանկերին, հրետանուն, անօդաչու թռչող սարքերին և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին, ինչպես նաև գործել սաստիկ ցրտի պայմաններում։

Պարբերականի տվյալներով՝ ստորաբաժանումն ունի շուրջ 1500 զինծառայող և աշխատակից, որոնցից միայն մեկ երրորդն է հատուկ նշանակության ուժերի զինծառայող, իսկ մնացածը վարչական անձնակազմն է։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ