
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինային լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի (շուրջ 13,3 միլիարդ դոլար) ռազմական և տնտեսական օգնություն կտրամադրի. հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջոն Հիլին։
«Մենք լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ կտրամադրենք տնտեսական և ռազմական օգնության տեսքով՝ վարկերի և արտահանման ֆինանսավորման երաշխիքների հիման վրա»,- ասել է նախարարը:


