
Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ Ալյոշկիում հրադադարը հիմք կդառնա խաղաղության համար
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքում հաստատված մարդասիրական հրադադարը հիմք կդառնա ավելի լայնածավալ խաղաղության համար։
«Յուրաքանչյուր նշանակալի վերափոխում սկսվում է փոքրիկ կայծից։ Կարևոր է ոչ թե այդ նախաձեռնության համեստությունը, այլ այն վճռականությունը, որով այն կարելի է վերածել արտասովոր մի բանի»,- Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է նա։
Մելանյա Թրամփի խոսքով՝ ինքը Ալեշկիում հումանիտար ճգնաժամի կարգավորման աշխատանքներին միացել է դեռևս սեպտեմբերին, երբ գիտակցել է իրավիճակի ողջ լրջությունը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իմ շփումները եղել են լայնածավալ, մասնագիտական, մանրամասն և հիմնված սերտ համագործակցության վրա»,- հավելել է ԱՄՆ առաջին տիկինը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Լանտրատովային՝ Ալեշկիում տուժածներին ցուցաբերած օգնության համար, իսկ Դմիտրիևին՝ պրոֆեսիոնալիզմի համար։ Մելանյա Թրամփը Դմիտրիևին խնդրել է անձնական ուղերձ փոխանցել Վլադիմիր Պուտինին։
ԱՄՆ առաջին տիկինը նշել է, որ հրադադարը հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի նախագահի մասնակցության։


