07 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կա առնվազն 5 զոհ և 12 վիրավոր

Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կա առնվազն 5 զոհ և 12 վիրավոր

Լեհաստանի հարավում գտնվող Կրակով քաղաքի պատմական կենտրոնում շաբաթ օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել. հայտնում են լեհական լրատվամիջոցները։

RMF FM ռադիոկայանի տեղեկություններով՝ հարձակվողները, Սլավկովսկա փողոցով դեպի գլխավոր հրապարակ շարժվելիս, ավտոմեքենայից կրակ են բացել այդ տարածքում գտնվող մարդկանց ուղղությամբ։

Հաղորդվում է նաև, որ վնասվել են խանութներից մեկը և տրամվայը։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Հրապարակում վայրէջք է կատարել շտապօգնության ուղղաթիռը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։

Ոստիկանությունը դեռևս չի պարզել հարձակվողների ինքնությունը և նրանց դրդապատճառները։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ