Արևմուտքը որոշ երկրների խնդրում է գաղտնի կերպով ռուսական զենք փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին․ Լավրով
Մոսկվան տեղյակ է դեպքերի մասին, երբ Արևմուտքը որոշ երկրներին խնդրում է գաղտնի ռուսական զենք ուղարկել Ուկրաինա․ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մոսկվան կապի մեջ է այն բոլոր երկրների հետ, որոնց Արևմուտքը համոզում է զենք ուղարկել Ուկրաինա, առանց մեզ՝ որպես մատակարարողի տեղյակ պահելու։ Մենք շարունակելու ենք պայքարել, որ բոլոր միջազգային պարտավորությունները կատարվեն»,- ասել է Լավրովը։
Նա պարզաբանել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Մոսկվան արձանագրել է «նման մի քանի դեպք»։
Լավրովը հիշեցրել է, որ երբ զենքը մատակարարվում է օրինական և թափանցիկ, կազմվում է փաստաթղթերի փաթեթ՝ ներառյալ վերջնական օգտագործողի վկայականը։
«Սույն վկայագրի համաձայն՝ զենքը ստացողն իրավունք չունի այն վերավաճառել առանց մատակարարող երկրի համաձայնության»,- ընդգծել է նախարարը։
«Միևնույն ժամանակ, Արևմուտքը չի ցանկանում նկատել, որ զենքերը, որոնք ՆԱՏՕ–ի երկրներն են մատակարարում Ուկրաինային, տարածվում են աշխարհի թեժ կետերով և ընկնում ահաբեկիչների ձեռքը»,– հավելել է Լավրովը։