27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը որոշ երկրների խնդրում է գաղտնի կերպով ռուսական զենք փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին․ Լավրով

Արևմուտքը որոշ երկրների խնդրում է գաղտնի կերպով ռուսական զենք փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին․ Լավրով

Մոսկվան տեղյակ է դեպքերի մասին, երբ Արևմուտքը որոշ երկրներին խնդրում է գաղտնի ռուսական զենք ուղարկել Ուկրաինա․ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։



«Մոսկվան կապի մեջ է այն բոլոր երկրների հետ, որոնց Արևմուտքը համոզում է զենք ուղարկել Ուկրաինա, առանց մեզ՝ որպես մատակարարողի տեղյակ պահելու։ Մենք շարունակելու ենք պայքարել, որ բոլոր միջազգային պարտավորությունները կատարվեն»,- ասել է Լավրովը։

 

Նա պարզաբանել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Մոսկվան արձանագրել է «նման մի քանի դեպք»։



Լավրովը հիշեցրել է, որ երբ զենքը մատակարարվում է օրինական և թափանցիկ, կազմվում է փաստաթղթերի փաթեթ՝ ներառյալ վերջնական օգտագործողի վկայականը։



«Սույն վկայագրի համաձայն՝ զենքը ստացողն իրավունք չունի այն վերավաճառել առանց մատակարարող երկրի համաձայնության»,- ընդգծել է նախարարը։



«Միևնույն ժամանակ, Արևմուտքը չի ցանկանում նկատել, որ զենքերը, որոնք ՆԱՏՕի երկրներն են մատակարարում Ուկրաինային, տարածվում են աշխարհի թեժ կետերով և ընկնում ահաբեկիչների ձեռքը», հավելել է Լավրովը։