27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոխանցված միլիոնավոր դրամներ՝ չներմուծված զենքի համար. ռազմական փորձագետ

Փոխանցված միլիոնավոր դրամներ՝ չներմուծված զենքի համար. ռազմական փորձագետ

Տարբեր մակարդակներով հնչող հայտարարությունները՝ հայկական դիրքերի մասին, պետք է ոչ թե հայտարարվի, այլ շոշափելի կերպով երևա։ Այսինքն՝ շատ կարևոր է, որ խոսքն ու գործը գոնե մոտ լինեն իրար։ ABC media-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

 

«Մենք խոսում ենք տարբեր զենքերի գնման մասին տարբեր թվեր են հրապարակվում, ասում, որ մի քանի միլիարդի զենք են ձեռք բերվել, նոր պայմանագրեր ստորագրվել, բայց հստակ ոչինչ չի ասում, թե օրինակ՝ զինատեսակները որքանո՞վ կմեծացնեն մեր կարողությունները։ Նախկինում այսօրվա իշխանությունը անընդհատ բողոքում էր՝ ասելով՝ ինչու՞ են զենք ձեռք բերելու համար գումարը փոխանցում, եթե այն տեղ չի հասնում։ Այդ նախադեպը աչքի տակ ունենալով՝ ներկայիս իշխանությունը նույնն է անում. գումարը փոխանցվում է, սակայն զենքը Հայաստան չի հասնում»,- նշել է Մանգասարյանը։

 

Ըստ փորձագետի՝ աշխարհաքաղաքական զարգացումները պատճառ են դարձել զենքի համաշխարհային շուկայում զգալի թանկացումների։ Նման պայմաններում դժվար է լավատեսություն ունենալն ու մտածել, թե ապագայում ՀՀ-ի գնած զենքերը ժամանակին կմատակարարվեն և զինված ուժերի կարողությունները կաճի։

 

«Բացի զենքի առևտրից՝ շատ կարևոր է այն հնարավորինս արդյունավետ ինտեգրել մեր զինված ուժերում, ինչը շատ ժամանակ ու ռեսուրս է պահանջում։ Գաղտնիք չէ, որ նման խնդիրների լուծումը զորավարժությունների լուծումն է, իսկ մենք 2020 թվականից մինչ օրս ոչ մի զորավարժություն չենք կազմակերպել»,- եզրափակել է նա։

 

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին՝ բանակի 32-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե ՊՆ-ն նոր դիրքերի կազմավորմանն ու կահավորմանը զուգահեռ տարվա ընթացքում ամրաշինական, ինժեներական, աննախադեպ և լայնածավալ աշխատանքներ են իրականացրել առաջնագծի և թիկունքային ապահովման բոլոր հատվածներում։

 

Բացի այդ՝ ստորագրվել են մի շարք պայմանագրեր զենքի ձեռքբերման համար։ Պապիկյանը նշել է, որ բանակում փողոցային ենթամշակույթը բացակայում է, միջանձնային խնդիրներ չկան։

 

Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի հունվար ամսում ոչ մարտական պայմաններում զինծառայողների 3 մահ է գրանցվել։ Զոհերից մեկը պայմանագրային զինծառայողի և սպայի միջև առաջացած վեճի հետևանք էր։