Բայդենը հնարավոր է Էրդողանին հրավիրի ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին կհրավիրի ԱՄՆ․ գրել է թուրքական Hürriyet օրաթերթը։
Թուրքիայի խորհրդարանն ավելի վաղ վավերացրել էր ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Նախագահ Էրդողանն իր հերթին ստորագրել է հրամանագիրը՝ հաստատելով Թուրքիայի խորհրդարանի որոշումը։
«Թուրք–ամերիկյան հարաբերություններում ճգնաժամերի պակաս չկա: Այն բանից հետո, երբ Թուրքիան հավանություն տվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ–ին, թուրք–ամերիկյան հարաբերություններում մթնոլորտը փոխվեց այնքան, որ մինչ մենք խոսում էինք այն մասին, թե արդյոք F-16-ների վաճառքը կհաստատվեն, թե ոչ, ԱՄՆ–ն օրակարգ էր մտցրել F-35-ի նախագիծը»,- գրում է պարբերականը։
Եթե ԱՄՆ–ն իր «բարի կամքով» ավելի առաջ գնա և առաջարկ անի, նոր իրավիճակ կստեղծվի։ «Անկարան չի կարող անտեսել այս իրավիճակը: Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերություններում կա մի կետ, որը չի կարելի անտեսել։ ՆԱՏՕ–ի սահմանների ընդլայնումը նախագահ Բայդենի համար «կարմիր դրոշ» էր: Թուրքիան աջակցեց դրան, բայց դա չհիմնավորված աջակցություն չէր: Հարցի մյուս կողմում ԱՄՆ–ի ներկայությունն է Մերձավոր Արևելքում Թուրքիայի միջոցով։
Նշվում է, որ Բայդենը քննարկում է Իրաքից և Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը ընտրությունների ճանապարհին, այս իրավիճակում ԱՄՆ–ն Թուրքիայի կարիքն ունի։