27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը հնարավոր է Էրդողանին հրավիրի ԱՄՆ

Բայդենը հնարավոր է Էրդողանին հրավիրի ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին կհրավիրի ԱՄՆ․ գրել է թուրքական Hürriyet օրաթերթը։

Թուրքիայի խորհրդարանն ավելի վաղ վավերացրել էր ՆԱՏՕին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Նախագահ Էրդողանն իր հերթին ստորագրել է հրամանագիրը՝ հաստատելով Թուրքիայի խորհրդարանի որոշումը։

«Թուրքամերիկյան հարաբերություններում ճգնաժամերի պակաս չկա: Այն բանից հետո, երբ Թուրքիան հավանություն տվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕին, թուրքամերիկյան հարաբերություններում մթնոլորտը փոխվեց այնքան, որ մինչ մենք խոսում էինք այն մասին, թե արդյոք F-16-ների վաճառքը կհաստատվեն, թե ոչ, ԱՄՆն օրակարգ էր մտցրել F-35-ի նախագիծը»,- գրում է պարբերականը։

Եթե ԱՄՆն իր «բարի կամքով» ավելի առաջ գնա և առաջարկ անի, նոր իրավիճակ կստեղծվի։ «Անկարան չի կարող անտեսել այս իրավիճակը: Թուրքիայի և ԱՄՆի հարաբերություններում կա մի կետ, որը չի կարելի անտեսել։ ՆԱՏՕի սահմանների ընդլայնումը նախագահ Բայդենի համար «կարմիր դրոշ» էր: Թուրքիան աջակցեց դրան, բայց դա չհիմնավորված աջակցություն չէր: Հարցի մյուս կողմում ԱՄՆի ներկայությունն է Մերձավոր Արևելքում Թուրքիայի միջոցով։

Նշվում է, որ Բայդենը քննարկում է Իրաքից և Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը ընտրությունների ճանապարհին, այս իրավիճակում ԱՄՆն Թուրքիայի կարիքն ունի։