04 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրասիայում լայնածավալ հակամարտության ռիսկը բավականին իրատեսական է․ ՌԴ ԱՀԾ

Եվրասիայում լայնածավալ հակամարտության ռիսկը բավականին իրատեսական է․ ՌԴ ԱՀԾ

Եվրասիայում լայնածավալ հակամարտության ռիսկը բավականին իրատեսական է, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում․ինչպես գրում է ՏԱՍՍ-ը,  այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն ԱՊՀ անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների 22-րդ նիստում։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է ուկրաինական հակամարտության հետագա ձգձգմամբ՝ Ռուսաստանի ներուժը սահմանափակելու համար։

Նարիշկինի խոսքով՝ արևմտյան հետախուզական գործակալությունները հետխորհրդային տարածքի երկրները դիտարկում են որպես դիմակայության ասպարեզ. «Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին՝ որպես ամբողջություն, արևմտյան հետախուզական փաստաթղթերն այն դիտարկում են հիմնականում որպես Արևմուտքի և նոր ուժի կենտրոնների միջև դիմակայության ասպարեզ»։

«Այսպիսով՝ եվրոպացիները տարածաշրջանի երկրներին զրկում են իսկական աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունից, նրանց, ըստ էության, դիտարկում են որպես բուֆերային գոտի, որի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա ապահովել էկզիստենցիալ հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական պարտությունը»։

Եվրոպական էլիտաները լուրջ ջանքեր են գործադրում ԱՊՀ-ում կայունությունը խաթարելու համար։ ԵՄ-ն մտադիր է աջակցել բողոքի տրամադրություններին ՀԿ-ների միջոցով։

Նարիշկինը նշել է, որ Բրյուսելը մտադիր է կանխել ԱՊՀ երկրների կողմից օտարերկրյա գործակալների և արևմտամետ ՀԿ-ների վերահսկողության օրենքների ընդունումը. «Բրյուսելը վճռականորեն տրամադրված է շարունակել կանխել ԱՊՀ պետությունների կողմից իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելուն ուղղված օրենքների ընդունումը։ Գիտեք, սա առաջին հերթին վերաբերում է, այսպես կոչված, օտարերկրյա գործակալների, արևմտամետ ՀԿ-ների և լիբերալ մամուլի աշխատանքի նկատմամբ ողջամիտ վերահսկողությանը»։

Նարիշկինը հավելել է, որ Եվրամիությունն իր հիմնական հայեցակարգային փաստաթղթերում ներառել է Ռուսաստանի հետ մինչև 2030 թվականը լայնածավալ զինված հակամարտության պատրաստության հարցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ