04 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին բուլգակովյան մեջբերմամբ

Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին բուլգակովյան մեջբերմամբ

Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին․ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Միխայիլ Բուլգակովից մեջբերումով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

Մասնավորապես, Զախարովան տելեգրամյան ալիքում մեկնաբանել է Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները՝ գրելով

«Լրատվամիջոցներ․ Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։ Երևանը նաև պատրաստ է քննարկել դրա հետագա ներկայության հարցը, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը։ Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը երբեք պաշտոնապես չի բարձրացրել բազայի դուրսբերման հարցը։

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին» (Բուլգակով, «Շան սիրտը»)»։

Նշենք, որ Միխայիլ Բուլգակովի ստեղծագործության մեջ «Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին» արտահայտությունն անում է պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպովիչ Պրեոբրաժենսկին։ Նա այս հարցը տալիս է մի կնոջ, որը հագնված է տղամարդու պես և կարճ սանրվածք ունի։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ