04 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չորս որդիների հայրը չկա․ նոր տանը կան նրա անկյունն ու Արցախի դրոշը

Չորս որդիների հայրը չկա․ նոր տանը կան նրա անկյունն ու Արցախի դրոշը

Արմո Աբգարյանի ծննդյան օրը նրա ընտանիքը ծաղիկներ է խոնարհում Եռաբլուրում, ապա՝ Մոնթե Մելքոնյանի գերեզմանին։ Արմոյի գերեզմանը հարյուրավոր կիլոմետրեր հեռու է՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Այսօր ընտանիքը Հայաստանում է։ Երկար փնտրտուքից հետո նրանք նոր տուն են գտել Վաղարշապատում։ Բնակարանի ձեռքբերմանն օգնել է Շանթ Չարճաֆյանի «Լորիկ» հիմնադրամը։ Արմոյի ընտանիքի նոր տանը նրա համար արդեն առանձնացված է մի փոքրիկ անկյուն՝ Արցախի դրոշով։ Ինչպե՞ս է ընտանիքը փորձում շարունակել կյանքը՝ Արմոյի բացակայությամբ, և ինչպե՞ս է ծննդյան օրը հիշողությունը վերածվում նոր տան պատմության։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ