Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանում պայթյուններ են որոտացել․ ԶԼՄ-ներ
Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանի տարածքում պայթյուններ են լսվել․ այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen լրատվամիջոցը։
Ամերիկյան ռազմակայանը գտնվում է քրդերի կողմից վերահսկվող Դեյր էզ Զոի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի տարածքում, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված 2017 թվականից։
Այլ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ռազմակայանը հարձակման է ենթարկվել բազմաթիվ «կամիկաձե ԱԹՍ-ներով»։ Արաբական լրատվամիջոցները գրում են, որ այս հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան ամերիկյան ուժերի կողմից «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան զինվորականի սպանության։