Մենք մեծ աշխատանք ենք կատարել՝ ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական ընդհանուր համակարգի ձևավորման ուղղությամբ․ Պուտին
Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության
երկրների հետ մեծ աշխատանք է կատարել ՀՕՊ միասնական համակարգի ձեւավորման հարցում․
հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ փոխաանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Չորեքշաբթի կառավարության խորհրդակցությունում նա նշել է, որ ընդհանուր անվտանգության ապահովման
հարցերը նա բանակցությունների ժամանակ քննարկել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի
հետ, որն այս օրերին այցով գտնվում է Ռուսաստանում։
«Վաղը մենք Մինսկում հանդիպելու ենք գործընկերների հետ Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում և քննարկման հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական ընդհանուր
համակարգի ձևավորումն է։ Մենք արդեն այս իմաստով մեծ աշխատանք ենք կատարել»,- ասել
է նախագահը։