24 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը չի բացառում, որ զորք կուղարկեն Ուկրաինա

Մակրոնը չի բացառում, որ զորք կուղարկեն Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել «արևմտյան զորքեր» Ուկրաինա ուղարկելը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Մակրոնը պարզաբանել է, որ դա կարող է արվել՝ հասնելու նպատակին, որն անփոփոխ է մնում՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի իր իսկ սանձազերծած պատերազմում. այս մասին գրում է rfi.fr կայքը:

«Այսօր կոնսենսուս չկա պաշտոնական տեղակայման, պատասխանատվության ընդունման և տեղում զորքեր ուղարկելու հաստատման վերաբերյալ։ Բայց դինամիկայի առումով ոչինչ բացառել չի կարելի։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»,- նշել է Մակրոնը ։

Բացի այդ, Մակրոնը հայտարարել է Ուկրաինային աջակցող նոր՝ 9-րդ կոալիցիայի ստեղծման մասին՝ հեռահար զենքի մատակարարման նպատակով։

«Կստեղծվի նոր կոալիցիա՝ Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր մատակարարելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Այդ հայտարարություններն արվել են Ուկրաինային աջակցության համաժողովից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատում:

Հանդիպմանը մասնակցել են 28 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: